Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս տղային ես «զուգահեռ իրականության» փլուզում եմ պարտք՝ հանուն իր պապի. Վլադիմիր Մարտիրոսյան

22/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, որ այս մարդու, մտավոր, քաղաքական բովանդակությունը այլևս բացառապես «Արցախի խարանից» ազատվելն է, դա պարզ է: Նա դա անում է զուգահեռ իրականություն ստեղծելու և այնտեղ սուտ, կեղծիք, աղբ ձևավորելու միջոցով` չնկատելով, որ դա որևէ կերպ չի ազդում նորմալ հայ մարդկանց վրա և դրանից է կորցնում իր ինքնատիրապետումը: Բայց խնդիրը դա չէ, մենք վաղուց ենք դիմակայում և հետևողականորեն կոտրում այդ զուգահեռ իրականությունը:

Խնդիրը հետևյալն է: Մետրոյում տղա երեխան մոր հետ ինչ-որ տեղ է գնում: Տղա երեխայի մոտ հինգ-վեց տարեկանում այլևս ձևավորված է իր մորը պաշտպանելու ինստինկտը, որովհետև այդ տարիքում մայրը որդու համար ամենի սկիզբն ու վերջն է: Նա տեսնում է, թե ինչպես է մի տղամարդ գոռալով, մատ թափ տալով, ագրեսիվ հարձակվել է իր մոր վրա, և շուրջբոլորը մարդիկ լուռ նայում, նկարում են, իսկ տղամարդը շարունակում է ագրեսիվ խոսել մոր հետ: Էդ տղան ոչինչ, բացի մորը պաշտպանելուց կամ վախենալուց, բնականորեն չի կարող զգալ: Մայրը ասում է «դադարեցրեք, ես երեխայի հետ եմ», տղամարդը շարունակում է կուրորեն գոռալ և հարձակվել ՝պնդելով, որ պետք է շարունակի իր «զուգահեռ իրականության» թեզը: Տղամարդու շքախումբը լուռ է, չի խառնվում, տղամարդը «գիշատչի» նման մոր և երեխայի հաշվին շարունակում է հարձակումը՝ վիրավորանքով, շանտաժով: Այդ ամենը տեսնում է տղա երեխան՝ հարձակում մոր վրա, ինչը մայրը հանուն նրա՝ չի կարողանում դադարեցնել, որովհտեև տղամարդը խարանից է մաքրվում:

Հինգ-վեց տարեկան տղան հետո է հասկանալու, որ այդ տղամարդը, ումից նա լուռ ու վախով ուզում էր պաշտպանել մորը իր ճակատագիրը որոշողներից մեկն է, երկրի ճակատագիր որոշողը: Հազարավոր ոչ թե 5-6 այլ 25-26 տարեկան տղերքի և այլևս զոհված տղերքի ճակատագիր որոշածը, ով Արցախի խարանից անդադար մաքրվելու ու մաքրվելու փարձերի մեջ է և նրան չի էլ կանգնեցնում և զսպում տղայի, հայ երեխայի, վաղվա պատանու, մյուս օրվա զինվորի առկայությունը՝չվիրավորել մորը և զսպվել: Նա տեսնում է մի կերպարի, ով ոչինչ չի խմայում իր մոր և իր հաշվին խարանից ազատվելու համար:

P.S. Իմ տղան վեց տարեկան է: Նույն տարիքի, ինչ այօր մետրոյում մոր հետ ինչ-որ տեղ գնացող տղան: Ես մի պահ պատկերացնում եմ, որ այդ տղան կարող էր լինել իմ տղան, իսկ մայրը՝ իմ կինը կամ քույրը: Ու իմ տղան տեսներ, թե ինչ-որ մեկը ինչպես է հարձակվում մոր վրա՝ ապացուցելու մի բան, ինչի հետ մայրը համաձայն չէ և փորձում է սաստել, կարգի հրավիրել, պաշտպանվել ագրեսիայից, մեղադրանքից, անադեկվատ պահվածքից՝ ասելով «դադարեցրեք, ես երեխայի հետ եմ»:

Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս: Էդ տղային ես «զուգահեռ իրականության» փլուզում եմ պարտք՝ հանուն իր պապի:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժոզեֆ Բորել, չհամարձակվես ասել, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ Ղարաբաղը ճանաչել եմ Ադրբեջանի կազմում

Հաջորդ գրառումը

Իշխանության արժեքային սնանկությունը. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Իշխանության արժեքային սնանկությունը. Սուրեն Սուրենյանց

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական