Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանն ի ցույց է դնում նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը, բայց մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին Փաշինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով. Կառավարության նիստում  հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվում է ոտնձգությունների քաղաքականությունը։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։

Ադրբեջանական տիրույթում հակահայկական քարոզչությունն ու ատելության մթնոլորտն ավելի է ահագնացել։

«Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

«ՀՀ–ն պատրաստ է և ցանկանում է  խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին»,- նշեց վարչապետ։