Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
