Իրանի ու Հայաստանի եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի համար։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քանանիի հայտարարությունները։
Հաջիզադեն դարձյալ տուրք է տվել ցավագին երևակայությանը. «Իրանը վերջին 30 տարում աչք է փակել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման վրա, նաև անտարբեր է եղել, որ Ադրբեջանի տարածքում՝ Ղարաբաղում ու Արևելյան Զանգեզուրում 67 մզկիթից 65-ը ոչնչացվել է»։