Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանի ԱԳՆ-ում հայ-իրանական եղբայության դեմ հերթական հիսթերիան է բարձրացել

Իրանի ու Հայաստանի եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի համար։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը,  վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը,  հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քանանիի հայտարարությունները։

Հաջիզադեն դարձյալ տուրք է տվել ցավագին երևակայությանը.  «Իրանը վերջին 30 տարում աչք է փակել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման վրա, նաև անտարբեր է եղել, որ Ադրբեջանի տարածքում՝ Ղարաբաղում ու Արևելյան Զանգեզուրում 67 մզկիթից 65-ը ոչնչացվել է»։