Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԵՄ-ն Ուկրաինային արդեն 60 միլիարդ եվրոյի օգնություն է տրամադրել

Եվրամիության երկրները Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ ովրոյի օգնություն են ցուցաբերել։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին իսպանական El Espanol թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն Ուկրաինային ռազմական օգնություն պետք է տրամադրեր մոտ 12-13 միլիարդ եվրոյի չափով»,- ասել է նա։

«Եթե գումարենք ռազմական, տնտեսական, ֆինանսական, հումանիտար օգնությունը, փախստականներին օգնությունը, ապա պատերազմի տարում մենք Ուկրաինային օգնել ենք ավելի քան 60 միլիարդ եվրոյով»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։