Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կարսում կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Կարսում կանցկացվեն  թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն տարվել են. տեղի է ունեցել երկու երկրների  դրոշների փոխանակման արարողություն։

Նախիջևանից Սադարակ սահմանային անցակետով երթ է իրականացրել դեպի Արազ գետի Ումիդ կամուրջ։ Միաժամանակ, Թուրքիայի  զինված ուժերի դրոշակակիրների վաշտը Կարս քաղաքից երթ է իրականացրել դեպի արարողության վայր։

Գեներալ-մայոր Քանան Սեիդովը խոսել է միացյալ զորավարժությունների կարևորության մասին։

Միջոցառման ավարտից հետո Նախիջևան քաղաքից մեկնել են զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումները։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ զինվորականները կկատարեն մարտական ​​պատրաստության տարբեր առաջադրանքներ բնակեցված վայրերում, ձնառատ և ցրտաշունչ եղանակին դժվարանցանելի տեղանքում։