Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կարծում եմ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից պետք է պատրաստ լինենք. Մովսես Հակոբյան

Lurer.com-ը գրում է.

«Ադրբեջանն անընդհատ շարունակելու է սահմանին լարվածություն պահպանել ու բնակիչներին սպառնալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Նա ասաց, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչին. «Կարծում եմ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից պետք է պատրաստ լինենք»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ ինչ սպասել Ադրբեջանից, հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ լինի, գեներալ-գնդապետը պատասխանեց. «44-օրյա պատերազմի պես, իհարկե, չի լինի, սակայն մեկ ուրիշ բան կլինի: Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգն չի առնի»,- նշեց Մովսես Հակոբյանը:

Հարցին, ինչ զսպող մեխանիզմներ պետք է իշխանությունը գործի դնի, որ չի անում, նա կտրուկ պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր իշխանությունները»,-ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը, միանշանակ, կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ»: