Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Կառուցապատողը «Կարմիր գրքում» գրանցված ծառեր է հատել

Արդեն 1 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 54 հասցեում նոր կառուցվող հյուրանոցային համալիրի տարածում ապօրինի ծառեր են ոչնչացվում:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ապօրինի ոչնչացվել է Կարմիր գրքում հաշվառված 2 հսկայական ծառ, իսկ 1-ն էլ արմատից փչացրել են՝ լցնելով հատուկ հեղուկ, որպեսզի ծառը փտի ու այն հեշտությամբ հեռացնեն:

Նշված հյուրանոցային համալիրը կառուցում է «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի կողմից: