Հայաստանի կառավարությունը Բելառուսի ներքին գործերի նախարարությունից նվեր է ստացել՝ 5 շուն:
Նիկոլ Փաշինյանի ստորագրած եւ «e-gov» հարթակում հրապարակված որոշումից տեղեկանում ենք, որ ծառայողական շներն «ամրացվելու են» ՀՀ ներքին գործերի նախարարությանը:
Որոշման մեջ նշվում է, որ «բեռնափոխադրման ծախսերն իրականացվելու են Բելառուսի ներքին գործերի նախարարության հաշվին»։
Ս.Վ.