Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 42-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «ՄԱՅԼԵՌ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը հաստատելու մասին,

–              Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին,

–              Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և թիվ 17 շենքերի և հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու, ներդրումային ծրագրին հավանություն տալու և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մաuին,

–              Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

–              Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին եւ այլ հարցեր: