Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը հրաժարական է տվել Երևանի «Ալաշկերտին» պարտվելուց հետո

Մարզիչի հայտարարությունը հրապարակվել է ակումբի կայքում։ Նա նշել է, որ ղազախական ակումբը չկարողացավ հասնել այն արդյունքին, որը կբավարարեր իրեն։

«Այդ պատճառով ես որոշել եմ հրաժարվել գլխավոր մարզիչի պաշտոնից։ Շնորհակալ եմ ակումբին ցուցաբերած վստահության և Ալմաթիի ակումբի հիմնական կազմի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատելու հնարավորության համար», – նշել է Կեկերը։

📌Թիմին «Կասպիի» դեմ գավաթային խաղին կպատրաստի Արտյոմ Գավրիլենկոն: