Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների երկու նոր օջախներ են գրանցվել. Axios

Անտառային հրդեհների երկու նոր օջախներ են գրանցվել Կալիֆոռնիայի նահանգի հարավում։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը։

Նրա տեղեկացմամբ՝ հրդեհներն առաջացել են տարածաշրջանում պահպանվող հրդեհավտանգ եղանակի ֆոնին, եւ տարհանման նոր ալիք է առաջացրել։ «Հրդեհային վտանգի ռիսկը պահպանվում է Հարավային Կալիֆոռնիայում, ուժեղ քամու պոռթկումներով՝ 45-70 մղոն/ժ (20-31 մ/վ) եւ հարաբերական խոնավությամբ՝ 8-15 տոկոսի սահմաններում»,- նշվել է Ազգային օդերեւութաբանական ծառայության կանխատեսման մեջ:

Պարբերականը  նշել է, որ հրդեհները, որոնք ստացել են Scout and Stone անվանումը, բռնկվել են Ռիվերսայդ օկրուգում։ Հրդեհի բարձր վտանգ է պահպանվում նաեւ Սան Դիեգո օկրուգում, որտեղ երեքշաբթի ուժեղ քամու պոռթկումներ են նկատվել:

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ հաջորդ շաբաթ եղանակային պայմանները կվատթարանան, ինչը կարող է հանգեցնել նոր հրդեհների։