Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:

Այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ 

Վարույթը հարուցվել էր դեռևս փետրվարին և կապված էր Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հետ: