Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է. IARA

16/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունների հայտարարությունը Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները (IARA) խիստ մտահոգությամբ դատապարտում են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ թույլ չտալով նրան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։

Այս փաստը եզակի դեպք չէ։ Այն մաս է կազմում վերջին ժամանակներում ավելի լայն մի գործընթացի, որը հատկանշվում է պետական ինստիտուտների թուլացմամբ և դեպի ավտորիտարիզմ տանող քայլերով, ինչը վնասում է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցուն, այլև հասարակությանը, ընդդիմադիր կուսակցություններին և Հայաստան-Սփյուռք պատմական հարաբերություններին։

Արդեն մի քանի տարի է՝ տագնապով նկատում ենք.

  • Համակարգված հարձակումներ քաղաքական ընդդիմության դեմ, այդ թվում՝ դատական գործեր և կալանավորումներ, որոնք հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։
  • Հալածանք քննադատողների նկատմամբ, ինչը սահմանափակում է բազմակարծությունը և ազատ խոսքի իրավունքը։
  • Հայկական Սփյուռքը վարկաբեկելու բազմակի փորձեր՝ կեղծ հայտարարություններով, թե իբր Սփյուռքի պահանջատիրությունը խոչընդոտ է խաղաղության համար։ Այս կերպ փորձ է արվում արհեստական պառակտում մտցնել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։
  • Եվ որպես առավել ծանր հանգամանք՝ քաղաքական իշխանության աճող միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին՝ կամայական քայլերով և հոգևոր առաջնորդին պիտակավորելով։

Այս վարքագիծը ոչ միայն խախտում է օրենքի գերակայությունը, խղճի և խոսքի ազատությունը, այլև վտանգի տակ է դնում հայ ժողովրդի միասնությունը թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում։ Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և ոչ էլ իշխանությանը ենթակա կառույց։ Այն մեր հազարամյա ինքնության հոգևոր հենասյունն է և մեր հավատքի պահապանը։ Եկեղեցու և Պետության բաժանումը պետք է երաշխավորի անկախություն և փոխադարձ հարգանք. այն երբեք չպետք է դառնա ճնշման կամ ենթարկեցման գործիք։ Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը տագնապալի նախադեպ է։ Նրա մասնակցությունը եկեղեցական ժողովին խոչընդոտելը ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում է և պետության կողմից Ազգային Եկեղեցու կյանքին միջամտելու հստակ փորձ։

Ելնելով այս ամենից՝ Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպությունները վճռականորեն մերժում են.

  • Քաղաքական ընդդիմությանը լռեցնելուն ուղղված ցանկացած գործողություն՝ լինի դա ինստիտուցիոնալ, թե դատական ճնշման միջոցով։
  • Հայաստանը Սփյուռքից բաժանելու փորձերը՝ այնպիսի ելույթներով, որոնք փորձում են արժեզրկել աշխարհասփյուռ հայ համայնքների պատմական նվիրումը։
  • Կրոնական, հասարակական կամ քաղաքական գործիչների հալածանքը կամ ահաբեկումը՝ իրենց օրինական գործունեության համար։
  • Պետական լծակների օգտագործումը՝ ներքին թշնամանք հրահրելու համար, ինչը թուլացնում է ազգային միասնությունը։

Որպես Արգենտինայի ամբողջ հայ համայնքի ներկայացուցիչներ՝ հրատապ կոչ ենք ուղղում Հայաստանի իշխանություններին.

  • Լիարժեք հարգել Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը և ներքին կառավարումը։
  • Երաշխավորել բոլոր մարդկանց, կազմակերպությունների և կուսակցությունների իրավունքները՝ առանց խտրականության և հալածանքի։
  • Պահպանել դատական համակարգի անկախությունը և քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարության հիմք։
  • Վերականգնել հարգանքը և համագործակցությունը Հայկական Սփյուռքի հետ՝ ընդունելով նրա պատմական դերը և անգնահատելի ավանդը ազգի համար։

Վերահաստատում ենք, որ Հայաստանի հզորությունը չի կարող կառուցվել ներքին առճակատմամբ, ազատությունների սահմանափակմամբ կամ այլախոհների պիտակավորմամբ։ Ազգային միասնությունը չեն պարտադրում, այն կառուցվում է հարգանքի, անկեղծ երկխոսության և ժողովրդավարական համակեցության հիման վրա։ Դարերի փորձություններով կոփված հայկական ինքնությունը չի կարող քայքայվել մեր ազգային էությանը հակասող գործելաոճով։

Եկեղեցին և Պետությունը տարբեր մարմիններ են և այդպես էլ պետք է շարունակեն գործել՝ փոխադարձ հարգանքի և հավասարակշռության մթնոլորտում։

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվս մի «Մովսես». Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Նիկոլի դեմ արտահայտվողների թիվը 55-ով չէր սահմանափակվում. Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլի դեմ արտահայտվողների թիվը 55-ով չէր սահմանափակվում. Արմեն Աշոտյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական