Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Կա՛մ 100 միլիարդ դոլար, կամ Սյունիք ու Սևան․ Ադրբեջանը պայման է դրել

Թուրքական   իշխանամերձ  լրատվամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշված  է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում» վերտառությամբ հոդված է հրապարակվել :

Հղում է արվում իրենց «‎հավաստի աղբյուրներին» և նշվում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «‎փոխհատուցման  հարցը»։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:

Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը»  (Սյունիք) և «Գյոքչե  լճի»  (Սևանա լիճ) շրջակայքը հանձնել Ադրբեջանին։

Աղբյուր՝ superhaber.com