Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծագումով հայերը չեն կարող մուտք գործել ԼՂ, բայց կարող են դուրս գալ այնտեղից. Եղիշե Կիրակոսյան

30/01/2023
- Նորություններ

Այս դատարանը վերջին միջոցն է, որտեղ ես հանդես եմ գալիս։

Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի դատարանում ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս, մեր խնդրանքում արծարծված հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությամբ՝ 2022-ի դեկտեմբերի 20-ին, ինչպես նաև երկկողմ փոխանակումների և նամակների միջոցով։

Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու՝ իր մտադրության հարցում։

Արցախում արդեն մեկ հոգի մահացել է բուժօգնության բացակայության պատճառով, շատ այլ մարդիկ այդ բախտին արժանանալու ռիսկի տակ են, խանութների դարակները դատարկ են, սնունդը քարտերով է բաշխվում, կա դեղամիջոցների և բժշկական պարագաների պակաս, գազամատակարարումն ամբողջովին դադարեցվում է, էլցանցի բեռնվածությունը հանգեցնում է կրկնվող և երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից հիսուն օր շարունակ։ Սակայն ի հեճուկս այս ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել իր շրջափակումը բնապահպանական հորինվածքներով՝ չկատարելով նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները անգամ միասնական միջազգային դատապարտման լույսի ներքո»,- դիմելով դատարանին՝ ասել է Եղիշե Կիրակոսյանը։

Եղիշե Կիրակոսյանը, հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, վստահեցրեց՝ Ադրբեջանի հիմնական նպատակը հայերին ԼՂ-ից վտարելն է։

Եղիշե Կիրակոսյանը նշեց․ «Գազամատակարարման և էլեկտրաէներգիայի դադարեցումները հենց այդ հետևանքին են հանգեցնելու։ Ըստ Ալիևի խոսքերի՝ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում իրենց քաղաքացին դառնալ, կարող է ինքնուրույն հեռանալ․ ոչ մեկը նրան չի կանգնեցնի։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել ԼՂ, բայց կարող են դուրս գալ այնտեղից։

Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն, և այս դատարանը մեր վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»։

Նախորդ գրառումը

Իրանի դեմ ռազմական էսկալացիան անմիջական սպառնալիք է Հայաստանի և Արցախի անվտանգության համար. իրանագետ

Հաջորդ գրառումը

Իրանում երկրաշարժից տուժել է 1167 մարդ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանում երկրաշարժից տուժել է 1167 մարդ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական