Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոստորեն դատապարտում ենք վարչապետի կոչերը. Շվեյցարիայի Հայոց թեմ

13/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ

Շվեյցարիայի Հայոց թեմը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հայտարարությունների հետ:

՛՛Յանուն Շվեյցարիոյ հայոց թեﬕն եւ անոր համայն հաւատացեալ անդաﬓերուն եւ բոլոր Միութիւներուն եւ հիﬓարկներուն կու գանք Հայրենի իշխանութիւներուն ուշադրութեան յանձնելու թէ՝ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ որպէս ազգային ﬕասնութեան խորհրդանիշ, ի յարկին իրաւունք ունի արձագանքելու համազգային նշանակութեան որեւէ իրադարձութիւններուն եւ մասնակից լինել հայ ժողովուրդի եւ պետականութեան առաջ ծանրացած լուրջ մարտահրավերներու յաղթահարման գործընթացներուն։

Իսկ Կաթողիկոսի ընտրութիւնը տեղի կ’ունենայ ազգային բացառիկ եկեղեցական ժողովի ժամանակ, մասնակցութեամբ Հայաստանի և սփյուռքի մէջ գործող բոլոր թեﬔրու աշխարհական եւ եկեղեցական պատուիրակներու։

Այսինքն՝ Աﬔնայն Հայոց Հայրապետի ընտրութիւնը չի կատարուիր ﬕայն Հայաստանի քաղաքացիներու կամ տեղական իշխանութեան ﬕջամտութեամբ, որով ընտրական գործընթացին կը մասնակցին Հայաստանի և Սփիւռքի բոլոր հայոց թեﬔրու ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, որը կը նշանակէ հայոց սփիւռքը ունի բացառիկ դեր ու մասնակցութիւն։ Այս հանգամանքով ալ Վեհափառ Հայրապետը Հայաստանի եւ սփիւռքի մէջ ապրող հայ ժողովուրդի Հայրապետն ու հոգևոր պետն է։

Հետևաբար, ՀՀ վարչապետի ﬕանձնեայ կամ քաղաքական շահերէն բխող պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին, որեւէ իրաւական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետէն ալ՝ անընդունելի է եւ ﬔրժելի հայութեան հաւատքի եւ հոգեւոր արժանապատուութեան հասկացութեամբ։ Գալով վարչապետի Վեհարանը ազատելու մասին կոչին, սա եւս անօրինական է եւ յարձակում համայն հայութեան հոգեւոր կենտրոնի վրայ։ Վեհարանը եւ Սուրբ Էջﬕածինը, ոչ ﬕայն վարչական կառույցներ են եւ Սրբավայրեր, այլեւ ﬔր ժողովուրդի խիղճն է որտեղ կը պահուին ﬔր ազգային ու եկեղեցական սրբազան ու նուիրական ժառանգութիւնները։

Մենք որպէս Շվեյցարիոյ թեմ հաւատաւոր անդաﬓեր եւ ժողովուրդի ներկայացուցիչներ, խստօրէն կը դատապարտենք վարչապետի այս կոչերը եւ զանոնք կը դիտարկենք որպէս ﬕջամտութիւն եկեղեցական գործերու եւ ուղիղ յարձակում ﬔր հոգևոր կենդրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի վրայ:

Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական հաﬔրաշխութեան եւ ﬔր ազգային ﬕասնութեան վրայ։ ՀՀ իշխանութիւններու կողմէ այս հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային ﬔնք ալ սփիւռքի մէջ պիտի ձեռնարկենք համապատասխան գործողութիւններու: Աստուած պահապան եւ զօրավիգ լինի ﬔր Աստուածակառոյց Սուրբ Եկեղեցիին, ﬔր ժողովուրդին եւ Հայոց Պետականութեան։

Տ. Գուսան Ծ. Վարդապետ Ալճանեան
Շվեյցարիոյ թեմ Առաջնորդական Տեղապահ
Շվեյցարիոյ Հայոց Թեմ գործադիր խորհուրդ
Շվեյցարիոյ մէջ գործող Ազգային Միութիւներ եւ հիﬓարկներ
Ժընեւ Յունիս 2025թ.՛՛,-հայտնում են Շվեյցարիայի Հայոց թեմից:

Նախորդ գրառումը

Ինչո՞վ եք զբաղված

Հաջորդ գրառումը

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026
Նորություններ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026
Նորություններ

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026
Նորություններ

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Հաջորդ գրառումը

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական