Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել Բաքվում գտնվող հայ գերիներին. Սահակյան

Պաշտոնապես հաստատված է՝ 23 հայեր այս պահին գտնվում են Բաքվում անազատության մեջ, նրանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացյալ 18 դեպքերը տեղի են ունեցել 2023 թվականին, «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Պատանդը ճիշտ է նկարագրում  նրաց կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը  կապված է ոչ թե կոնֆլիկիտի։ այլ քաղաքական պահանջների բավարարման հետ»,-ասաց բանախոսը։

ՍիրանուշՍահակյանը հիշեցրեց՝ Բաքվում անազատության մեջ պահվող 23 անձանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչներ են։

«Այս անձանց ազատ արձակումը կապված է և քաղաքական, և դիվանագիտական, և իրավական աշխատանքի հետ։  Նշեմ, որ խոշտանգումների դեմ  պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել այնտեղ գտնվող գերիներին։ Արտաքին աշխարհի հետ կապը բացառպես ապահովում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ, բայց արձանագրեմ, որ կոնֆլիկտի վաղ փուլում արգելափակված է եղել նաև կոմիտեի գործունեությունը»,-ասաց նա։