Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգի Wildberries-ի պահեստում

Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում, Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։

Այն սկզբում ընդգրկել է մոտ հազար քառակուսի մետր:

350×320 մետր չափերով ու 20 մետր բարձրությամբ պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել 1000 քմ տարածքում։ Տուժածների մասին տվյալներ այս պահի դրությամբ չեն հաղորդվել. Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդվում է նաև, որ հրդեհը տարածվել է և արդեն իսկ ընդգրկում է 50 հազար քմ տարածք։

Wildberries-ի աշխատակիցները տարհանվել են։

Տեսանյութը՝ այստեղ։