Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Խերսոնում 40-ից ավելի բնակավայր դեռ հեղեղված է

Խերսոնի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքների իշխանությունները հայտնում են, որ 1761 բնակելի շենք և հանրային նշանակության 17 օբյեկտ, որոնք ավելի վաղ հեղեղվել էին Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով, մաքրվել են ջրից։

Այդ բնակավայրերում այժմ փրկարարական աշխատանքներ են տարվում:

Հաղորդվում է նաև զոհերի ու վիրավորների մասին: Հեղեղված տարածքներից 7000-ից ավելի մարդ է տարհանվել, տասնյակ մարդիկ էլ անհետ կորած են համարվում:

Ռուսական կողմի տվյալով՝ Խերսոնում 40-ից ավելի բնակավայր դեռ հեղեղված է: