Իշխանությունները և ոստիկանությունը գնում են դավադրության, խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Այսօր հավաքի վայրից բերման ենթարկված բոլոր անձանցով քրեական հետապնդում է նախաձեռնել՝ իբրև խուլիգանության հանցափաստով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության Էրեբունու բաժանմունքից։
«Տարակուսելին այն է, որ մեկ ոստիկանը նկատել է, օրինակ, 20-30 հոգանոց խումբ ինչպես է խուլիգանություն կատարում, ընդ որում, սա այն դեպքում, երբ մի քաղաքացի բերման է ենթարկվել Նժդեհի հրապարակից, մեկը՝ Կառավարության շենքից։ Այսինքն՝ մեկ ոստիկանը կարողացել է նույնացնել Նժդեհի արձանի դիմաց և կառավարության շենքի դիմաց խուլիգանություն կատարող անձանց։ Անգամ երկու անչափահասի նկատմամբ խուլիգանության հանցակազմով հետապնդում է իրականացվում»,- նշեց Կոչուբաևը։
Աղբյուր` Փաստինֆո







