Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լուսնի խավարումը կտեսնենք նաև Հայաստանում

Այսօր տեղի կունենա Լուսնի այս տարվա երկրորդ խավարումը։

Կիսախավարումը կսկսվի Երևանի  ժամանակով 22:01:44-ին, իսկ մասնակի խավարումը՝ կսկսվի 23:35:18-ին: Պիկը կլինի  հոկտեմբերի 29-ին՝ ժամը 00:14:00-ին, իսկ ժամը 02:26:19-ին դուրս կգա մեր մոլորակի կիսաստվերից:

Տիեզերական այս  ​​երևույթը կարող են դիտել Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում, Անտարկտիդայում: