Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Լուսանկար. Շամպայնի լոգանք, մինի-բար, անձնական սպասուհի. Աննա Հակոբյանի՝ Անթալիայում անցկացրած եռօրյա հանգիստն արժեցել է 100 հազար եվրո

Աննա Հակոբյանն անցյալ շաբաթ Անթալիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում անցկացրած հանգստի վրա ծախսել է ավելի քան 100 հազար եվրո՝ 5 միլիոն լիրա։

Թուրքական մամուլը լուսանկարներով հոդված է «նվիրել» Փաշինյանի զուգընկերուհու՝ Անթալիայում անցկացրած հանգստի, ծախսերի մանրամասներին։

Odatv.com կայքը գրել է.

Բնականաբար, բազմաթիվ հարցեր առաջացան այն մասին, թե ինչպես է Աննա Հակոբյանի՝ «Տիտանիկ Մարդան Փելաս հյուրանոցում» հունիսի 19-ից 22-ը անցկացրած ընդամենը երեք օրվա արժեքը կազմել այդքան աստղաբաշխական թիվ։ Պարզվեց, որ Հայաստանի առաջին տիկինը սկզբում մնացել է նախագահական շքեղ «Քինգ Սուիտ» համարում, որի մեկ գիշերվա արժեքը 6 հազար եվրո է։

Բացի վերոնշյալ շքեղ սենյակում մնալուց, պարզվեց, որ տիկին Հակոբյանը հիմնականում գումարը ծախսել է շքեղ իրերի վրա, ինչպիսիք են շամպայնի լոգարանը, անձնական յոգայի մարզիչը, անձնական սպասուհին, զբոսանավի վարձույթը և մինի բարը։

180 հազար քառակուսի տարածքով  Mardan Palace շքեղ հանգստյան համալիրը կառուցել է ադրբեջանական ծագում ունեցող հայտնի ռուս ձեռնարկատեր Թելման Իսմայիլովը և բացվել է 2009 թվականին։

Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ ամերիկացի հայտնի աստղեր՝ ինչպիսիք են Ռիչարդ Գիրը, Փերիս Հիլթոնը, Մոնիկա Բելուչին, Շերոն Սթոունը և Մրայա Քերին։

Mardan Palace շատերը մինչ օրս անվանվում է «Եվրոպայի և Միջերկրական ծովի ամենաթանկ և շքեղ հյուրանոց»։