Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լուկաշենկոն պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի հունվարի 26-ին։

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, որոշումն ընդունվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում։

Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է. նա ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա: