Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստ է գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ․ Ռուբեն Վարդանյան

28/08/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. տեղեկացնում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։


Նա հայտնել է, որ Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ:

«Մարդասիրական ոլորտի մեր գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերությունն իր կայքում արդեն հրապարակել է մամուլի հաղորդագրություն»,- գրել է նա։

Հաղորդագրությունում ասվում է. «Լիխտենշտայնի արքայազն Նորին Վսեմություն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված են սննդից ու դեղորայքից»:

«Հիշեցնեմ, որ դեռևս դեկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամներն ու միջազգային մարդասիրական հանրության ղեկավարները կոչ էին արել հրատապ մարդասիրական օդային օգնություն կազմակերպել դեպի Արցախ:

Սա շատ վառ օրինակ է, որ միջազգային դերակատարները պատրաստ են իրական աջակցություն տրամադրել, եթե լիովին տեղեկացված լինեն Արցախում տիրող իրավիճակից: Այս իմաստով ակնհայտ է, որ տեղեկատվական ոլորտում մեր ամենօրյա աշխատանքն արդյունավետ է, և մենք բոլորս պետք է ավելի ու ավելի շատ ջանք գործադրենք, որ աշխարհն իսկապես գիտակցի, թե Արցախում հիմա ինչ է կատարվում, և ինչ կարող է անել նրանցից յուրաքանչյուրը: Դրա համար միջազգային լրագրողները պետք է հնարավորություն ունենան գալ և տեղում համոզվել, որ Արցախում ամենաիսկական մարդասիրական ճգնաժամ է և 120 հազար բնակչության ցեղասպանություն»,- նշել է Արցախի նախկին պետնախարարը:

Ամբողջական հաղորդագրությունը ստորև՝


Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ Ըստ այս մարդասիրական առաքելության մեր գործընկերներից մեկի՝ շվեյցարական Impact Investing Solutions ընկերության՝ «Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնելու Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված է սննդից ու դեղորայքից»։

Դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օդային օգնություն կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին համաշխարհային մարդասիրական առաջնորդների կողմից, որոնց թվում էին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, կլիմայի և հավասարության քարոզիչ, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը,  Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպես նաև շատ ու շատ իրավապաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:

Այսպիսով՝ կազմակերպվում է միջազգային մարդասիրական օդային մատակարարում, որը սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ է հասցնում տեղի բնակչությանը և դուրս բերում ծանր հիվանդներին: Վերջինների թվում են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց փրկության համար պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն, որը, սակայն, չի կարող պատշաճ կերպով մատուցվել շրջափակման պատճառով։

Միևնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ, մարդասիրական օդային կամուրջը պետք է օգնի տեղի բնակչությանը՝ գոյատևելու ու դիմակայելու: Ստեփանակերտի օդանավակայանը կարող է շահագործվել այս նպատակով։ Սա որևէ լրացուցիչ ջանք չի պահանջելու միջազգային հանրությունից, բացառությամբ՝ ապահովելու օդային մատակարարումներն ու օդային կամրջի անվտանգությունը:

Պարենի համաշխարհային ծրագրին և Կարմիր խաչին կոչ է արվել  առաջիկա օրերին կազմակերպել չվերթը, և Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստ է գլխավորելու առաջին մարդասիրական առաքելությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գաղափարազուրկ եւ յարափոփոխ կուսակցութիւններ

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու դիվանագիտական նոր նախաձեռնություն է սկսում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու դիվանագիտական նոր նախաձեռնություն է սկսում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական