Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լիբանանը այլ ելք չունի, քան ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով. Լիբանանի վարչապետ

Լիբանանը այլ ելք չունի, քան Իսրայելի հետ ճգնաժամը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով. հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ հակամարտությունը հարավային Լիբանանում անխուսափելիորեն կավարտվի նրանով, որ կողմերը կվերադառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարմանը, որով  2006 թվականին վերջ տրվեց պատերազմին։

«Արյունահեղությունը չպետք է շարունակվի, քանի որ Լիբանանը այլ ելք չունի, քան ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է նա։

Նշենք, որ իսրայելական բանակը ցամաքային նոր գործողությունների է պատրաստվում, Իսրայելի իշխանությունները չեն ընդունում Եվրամիության առաջարկը՝ կարճաժամկետ հրադադարի մասին, չեն լսում նաև Լիբանանում նոր գործողություններ չնախաձեռնելու ԱՄՆ-ի հորդորները։