Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լեհ քաղաքական գործիչը Փաշինյանին կոչ է անում լուծել գերեվարված հայ բարերար Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու հարցը

Լեհ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեկը արձագանքել է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս գրել էր․

«Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։

Լեհ քաղաքական գործիչը ֆեյսբուքյան հերթական գրառման տակ կոչ է արել Փաշինյանին զբաղվել գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու հարցով։