Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Լարսը երկկողմանի փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնել է նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: