Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Լավրո՛վ, ինչ ցանես, այն էլ կհնձես

Մերձպուտինյան ադրբեջանաթուրքական լոբբիստական խմբի անդամ, իբր հայ Քալանթարով-Լավրովը հայտարարել է. «Հայաստանի ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել վատացնել Ռուսաստшնի հետ հարաբերությունները՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Դա դաշնակցին վայել չէ, իհարկե»…

Սույն կերպարը, ենթադրաբար «մոռացել է», որ հենց իր շեֆը՝ Պուտինն է փրկել կապիտուլյանտ Նիկոլի իշխանությունը 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո՝ նոյեմբերի 17-ի իր լկտի հարցազրույցով, բե բա “Никол Ваваевич не предатель”, որը ցնծություն առաջացրել քայլիստ-դավաճանախմբի մոտ…

Ավելին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը և մերձկրեմլյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը բացահայտել են, որ հենց ՌԴ-ն է մի քանի անգամ փրկել Նիկոլի իշխանությունը, օրինակ՝ 2021 թ-ի փետրվարին բանակի ԳՇ հրամկազմին հենց ռուսներն են արգելել քայլեր ձեռնարկել Նիկոլի դեմ…

Կամ  երբ 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլը Պրահայում արևմուտքի ակտիվ միջնորդությամբ Արցախը հանձնում էր Ադրբեջանին, ինչու՞ ՌԴ-ն այդ ամսին չհայտարարեց, այլ  պոստֆակտում, երբ Արցախը ամբողջությամբ դատարկվեց, Լավրովի ղեկավարած գերատեսչությունը մի դիսերտացիա-պարզաբանում հրապարակեց, որի իմաստը՝ “Невиноваты мы, во всем Никол виноват” թեզն էր…

Ավելին, այսպես կոչված ռուս խաղաղապահները, ըստ ազերական թելեգրամյան ալիքների, որոնք հրապարակում են Ստեփականկերտի և արցախյան այլ բնակավայրերի մասսայական թալանի կարդերը, ակտիվ մասնակցում են այդ ամենին… Դա հենց այդպես էլ կա՝ դե չեն կարող ազերիները թալանել Արցախը, եթե իրենց ռուս խաղաղապահ անվանողների «դաբրոն» չունենան և իրենց գողոնից բաժին չհանեն նույն ռուսներին…

Ու հիմա  առանց ամոթի, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովը, որի  հայրենի Ռուսաստանը մի քանի անգամ փրկել է կապիտուլյանտ Նիկոլի իշխանությունը և գրեթե կործանել Հայաստանը, իրեն թույլ է տալիս բողոքել Նիկոլի իշխանությունից…

Լավրովի հերթական ցինիկ բողոքներն ուղղանի զզվելի է լսել…

2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանն է Նիկոլ Անհողին փաթաթել հայերի վզին ու հիմա ինչ ցանել է, այն էլ հնձում է…

 Ափսոս, մենք ենք կործանվելու…

Գագիկ Համբարյան, քաղաքագետ