Այս պահին Լաչինի միջանցքում որևէ դրական զարգացում չկա. Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Կոստանյանը ՀՀ–ում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ այս պահին Կոոռնիձորում է։ Վստահեցրեց` հայկական կողմը շարունակելու է աշխատանքներ տանել, որ ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք նա միջազգայնորեն ստանձնել է։
Փոխարտգործնախարարը վստահ է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական ճակատով հանդես գա և ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա։