Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լաչինի միջանցքի բացման հետ կապված դրական զարգացում չկա. փոխնախարար

Այս պահին Լաչինի միջանցքում որևէ դրական զարգացում չկա. Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Կոստանյանը ՀՀ–ում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ այս պահին Կոոռնիձորում է։ Վստահեցրեց` հայկական կողմը շարունակելու է աշխատանքներ տանել, որ ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք նա միջազգայնորեն ստանձնել է։

Փոխարտգործնախարարը վստահ է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական ճակատով հանդես գա և ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա։