Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
?????????????????????????????????????????????????????????

?????????????????????????????????????????????????????????

Քայլ ձիով կլիներ, որ ճանապարհը բաց լիներ, և բեռներն Արցախ հասնեին. Թևան Պողոսյան

28/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է վերլուծաբան Թևան Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, եթե Հայաստանի կողմից Արցախ հումանիտար բեռ ուղարկելու գործընթացը շախմատային պարտիայի լեզվով ձևակերպեք, կարո՞ղ եք կիսել փորձագիտական որոշ շրջանակների այն կարծիքը, որ սա հայկական կողմից քայլ էր ձիով։

-Ինչ-որ անհասկանալի գործողություն է կատարվում, որի արդյունքները կարող են շատ վատը լինել։ Հիմա այն վիճակին են բերել, որ ուզում են խղճահարություն առաջացնել, հետո մեկ շաբաթ հետո ասեն՝ «Հիմա հո արցախցիներին չե՞նք սպանելու, դե լավ, հումանիտար բեռն Աղդամով տանենք»։ Հետո այդ նույն  մեքենաները գնալու են՝ հումանիտար բեռն Աղդամով տանեն։ Հասկանալի չէ՞, թե սա ինչ խաղ է։

Եթե բեռի մասին չես պայմանավորվել, ինչպե՞ս կարելի է այդքան բեռ մեկ օրվա ընթացքում գտնել, մեքենաները լցնել, բեռնատարների վրա պաստառներ կպցնել, օտարերկրյա դեսպաններին Կոռնիձոր տանել։ Իրենք ի՞նչ են արել. այս կողմից շատ լավ սցենար է պատրաստվել։ Հասկանալի է, որ պատրաստված սցենար է, որը շատ վատ է խաղարկվելու և կրկին ծառայելու է թշնամու շահերն առաջ տանելուն։

Չգիտեմ՝ հայկական կողմն ում հետ է պայմանավորվել։ Եթե այստեղ որոշել են, որ սա անճարության քայլ է, և ոչ մի այլ բան հնարավոր չէ անել… Այս նույն ձևով, անճարությունից ելնելով՝ վաղն էլ կարելի է ինքնաթիռ լցնել, Արցախ ուղարկել։ Իսկ դրա փոխարեն ավելի լավ չէ՞ պատրաստվել, բանակն ուժեղացնել և 92 թվականի սցենարի նման ճանապարհը բացել։ Պետք է ոչ թե անճարության քայլ անել, այլ գիտակցված և հաշվարկված գործողություն։

Ինչ վերաբերում է քայլ ձիով ձևակերպմանը, ապա քայլ ձիովը կլիներ, որ ճանապարհը բաց լիներ, և բեռներն Արցախ հասնեին։ Ձիով քայլի փիլիսոփայությունը նրանում է, որ երբ այդ քայլն անում ես, հաղթանակ ես ապահովում։ Իսկ հիմա մենք ի՞նչ հաղթանակ ենք ապահովվում։ Մենք նույնիսկ չենք էլ խաղում, մենք նույնիսկ շախմատային տախտակի կողքը չենք։ Մենք ոչ տախտակի շուրջ խաղացող ենք, ոչ էլ՝ այլևս տախտակի վրայի քար։ Ֆիգուրներ կան, որ ուտում, կողքի են դնում, ահա այդ ֆիգուրներից ենք։

-Պարո՛ն Պողոսյան, այս ամենից դատելով՝ շախմատային պարտիան  Ադրբեջանի օգտին է ծավալվում։

-Վեր կացեք, իրականությունը նայեք։ Առկա գործընթացների արդյունքներով կարո՞ղ եք ասել՝ որտե՞ղ է, որ Ադրբեջանը իր նպատակներին չի հասել, իսկ հայկական կողմը որևէ բանի է հասել։ Եկեք արդյունքը գնահատենք և ըստ դրա՝ դատողություններ անենք։ Միջազգային դատարանի թուղթ ունենք, բայց նույնիսկ դա չենք կարողանում կյանքի կոչել։ Ինչի՞ մասին ենք խոսում։  

-Իսկ ըստ Ձեզ՝ մինչև ո՞ր պահը հայկական բեռնատարները կարող են մնալ Հակարիի կամրջի մոտ։

-Նման բաները ժամկետով չեն։ Մինչև ունենք պարտված իշխանություն, մենք նորանոր պարտություններ ենք կրելու։ Իշխանություն կփոխվի, հնարավորություն կձևավորվի՝ նոր սցենար կլինի։ Եթե զուտ օրերի մասին խոսենք, սխալ կլինի։ Մի հոգի էլ ասաց՝ 7 օր նստացույց է անելու, հետո էլ՝կոշտ քայլեր։ Ո՞րն էր այդ կոշտ քայլը. այդպես էլ չտեսանք։

Կարո՞ղ է խղճահարություն է առաջանալու, և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը գալու է, առաջնմորդի բեռնատարներին։ Ամեն ինչ մեզնից է կախված։

-Պարո՛ն Պողոսյան, Հայաստանում հավատարմագրված դեսպանները մեկնել են Կոռնիձոր՝ տեղում ծանոթանալու գործընթացներին և հետևելու իրադարձությունների զարգացմանը։։ Ի՞նչ օգուտ կարող է տալ այս քայլը հումանիտար բեռի՝ Արցախ մուտք գործելու գործին։

-Ոչ մի օգուտ էլ չի տալու։ Մինչև հիմա ի՞նչ օգուտ է տվել։ Արդեն քանի օր է՝ Հակարիի կամրջի մոտ նույն վիճակն է, բեռնատարները կանգնած են տեղում։ Եթե այսքան ժամանակ ոչինչ չի փոխվել, ո՞վ է ասում, որ այսուհետ ինչ-որ բան է փոխվելու։

Ի՞նչ է արել հայկական կողմը՝ իրադարձությունների մեջ բեկում մտցնելու համար։ Լսե՞լ եք, որ ՀՀ կառավարության անդամները նստել են ինքնաթիռներ, մեկնել տարբեր մայրաքաղաքներ, որ տեղում միջազգային հանրությանը ծանուցի տիրող իրավիճակին, բանակցություններ վարի։

Մինչև այս պահը Արցախի կառավարության անդամները ցույցեր և կոչեր էին անում, բայց երկու օր է՝ ցույց չկա։ Ուրեմն աշխարհն ինչպե՞ս պետք է տեղեկանաԱրցախում տիրող իրավիճակի մասին։ Ես, օրինակ, միջազգային լրատվամիջոցներում կադրեր չեմ տեսել, որ աշխարհն էլ տեսնի։

Դե սպասեք, օտարերկրյա դեսպանները այսօր կգնան Լաչինի միջանցքի սկզբնամաս, հետո մի օր կնկարվեն, ֆեյսբուքում ու թվիթերում գրառումներ կանեն, հետո կասեն՝ մեր մայրաքաղաքներ իրավիճակի մասին զեկուցեցինք, բայց շաբաթ-կիրակի է, այնտեղ ոչ ոք չի աշխատում։ Երկուշաբթի օրը կասեն՝ դե արդեն նոր ամիս է սկսում, արձակուրդային է։ Այդպես 4-5 օր հետո նորից մի հայտարարություն կանեն…

Երբ ԵՄ ներկայացուցիչներն, ունենալով ֆանտաստիկ գործիքակազմ, ասում են, որ Ադրբեջանին ստիպելու գործիքակազմ չունեն, բայց համապատասխան գործիքակազմով իրենց շահերի համար ճնշում են Ռուսաստանին և Բելառուսին, հասկանում ես, որ ադրբեջանական նավթն ու գազն ավելի կարևոր են, քան արցախահայերի օրհասական վիճակը։

Խաղի ընթացքը կարող է փոփոխվել կամ խաղացողի փոփոխությամբ կամ գործողության փոփոխությամբ, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա՝ պետք է հաշվի նստի նաև Հայաստանի հետ։ Կա՛մ շախմատային տախտակը պետք է շարժվի, և դրա վրա եղած քարերը թափվեն, կա՛մ էլ խաղացողը պետք է փոխվի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրքի շնորհանդես՝ «Անկրկնելի Ժիրայր Դանիէլեանը»

Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի բացման հետ կապված դրական զարգացում չկա. փոխնախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
Քաղաքականություն

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

11/05/2026
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի բացման հետ կապված դրական զարգացում չկա. փոխնախարար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական