Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամոթ է․․․ Զարմանալի բաներ են կատարվում Հայաստանում։ Իրենց քաղհասարակություն կոչող անձինք իրականում զբաղվում են բանսարկությամբ, մատնությամբ, ստուկաչությամբ։
Այդպիսիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը, որպեսզի մեղադրանք առաջադրվի դիմադրության շարժման անդամ, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանի հանդեպ։ Ահա այսպիսիք են եղել 1937թ․ մատնիչ-բանսարկուները, որոնց մատնությունների պատճառով գնդակահարվել, աքսորվել են հազարավոր այլախոհներ, անմեղ մարդիկ»։






