Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրաքում ամերիկյան բազաները թիրախ կդառնան, եթե Վաշինգտոնը որոշի աջակցել Իսրայելին

Իրաքյան խմբավորումներից մեկը հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան բազաները թիրախ կդառնան, եթե Վաշինգտոնը որոշի աջակցել Իսրայելին Իրանի վրա հարձակվելու հարցում:

Telegram-ում տարածված հայտարարության մեջ Իրաքի դիմադրության համակարգման կոմիտեն ասել է, որ բազաները թիրախ կդառնան, եթե ԱՄՆ-ն օգտագործի իրաքյան օդային տարածքը՝ պատասխանելու Իրանի կողմից Իսրայելը հրթիռակոծելուն:

«Եթե ամերիկացիները միջամտեն Իսլամական Հանրապետության դեմ որևէ թշնամական գործողության, կամ եթե սիոնիստական ​​թշնամին օգտագործի իրաքյան օդային տարածքը իր տարածքում ռմբակոծություն իրականացնելու համար, ապա Իրաքում և տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները և օբյեկտները կլինեն մեր թիրախում», – ասել է խմբավորումը։