Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իրավապահ մարմինը Սամվել Կարապետյանի արարքում քրեորեն հետապնդելի արարք է տեսել և արել է այն, ինչ արել է. նախարար

Ես չեմ կարող ասել՝ Սամվել Կարապետյանն իր հայտարարությամբ ինչպե՞ս է ոտնահարել ՀՀ քաղաքացիների իրավունքները, բայց կարող եմ ասել, որ իրավապահ մարմինն այդ արարքում քրեորեն հետապնդելի արարք է տեսել և արել է այն, ինչ արել է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Իսկ կարո՞ղ է իրավապահ մարմինը քաղաքական նպատակներ է տեսել, հետաքրքրվեց լրագրողը։

«Իսկ կարո՞ղ է՝ ոչ»,- պատասխանեց նախարարը։

Անդրադառնալով ԶԼՄ-ների աշխատանքի շուրջ նախարարության կազմակերպած քննարկմանը՝ Սրբուհի Գալյանը հիշեցրեց, որ պետք է ձևավորվի ինքնակարգավորվող մարմին, որը պետք է ֆիլտրի այն ամենը, ինչ կա ԶԼՄ դաշտում։
«Այս պահին եղած նախագծում դա լինելու է հենց լրատվամիջոցներևից ձևավորված մարմին՝ ոչ պետական մասնակցությամբ և ոչ պետական ներգրավվածությամբ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մարմնի անդամների հարցը դեռևս որոշված չէ։