Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Իրավապահներին կոչ եմ անում քննել Տրոյական ձիու գործունեությունը. Փաշինյանը՝ Լիպարիտ Դրմեյանի մասին

Հիշում եք, թե այստեղ ինչ խոսակցություն էր, գնում, թե ՀԷՑ-ի նախկին սեփականատերը արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին։Երբ այդ մարդուն այստեղից դուրս հրավիրեցինք… Բա ասում եք «կոռուպցիա». բա  դա կոռուպցիա չի՞, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Լիպարիտ Դրմեյանի մասին։

«Իմիջիայլոց, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը։ Գրություն էր գրել, , ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ Մեկ ամսից գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում։

Որևէ մեկը քննե՞լ են` սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն այդ անձի հաշիվները, ունեցվածքը։

Տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։ Հիմա իրավապահներին կոչ եմ անում քննել Տրոյական ձիու գործունեությունը։ Ես ինստիտուտներից պատասխան եմ պահանջում»,- ասաց Փաշինյանը։