Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրանի Իսլամական խորհրդարանի քրիստոնյա պատգամավորները դատապարտել են Փարիզի Օլիմպիական խաղերում քրիստոնեական սրբությունների նկատմամբ անարգալից վերաբերմունքը

Իրանի Իսլամական խորհրդարանի քրիստոնյա պատգամավորները մի հաղորդագրությամբ դատապարտել են Փարիզի Օլիմպիական խաղերում քրիստոնեական սրբությունների նկատմամբ անարգալից վերաբերմունքը Հաղորդագրության տեքստը հետևյալն է.

Այսօր տեղի ունեցածը շատ դառը և նողկալի դեպք է, և սա առաջին անգամը չէ, որ արևմտյան որոշ լրատվամիջոցներում, արվեստի գործերում և այսօր Ֆրանսիայի կողմից կազմակերպված կարևոր սպորտային իրադարձության ժամանակ անարգում են Հիսուս Քրիստոսին։
Այս նողկալի պահվածքը կրոնից հեռացած մարդկանց անվերջանալի պահանջների հետևանքն է և ցավոք Արևմտյան երկրներում անմարդկային միասեռական հարաբերությունները ղեկավարների կողմից հաստատվելով և հատկապես հոգևոր առաջնորդների լռությունը պատճառ է դարձել Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսության կազմակերպիչները հանդգնեն անարգել քրիստոնեությունն ու հավատքը։

Ուստի մենք՝ Իրանի Իսլամական Խորհրդարանում ասորի և հայ քրիստոնյա  ազնիվ համայնքների պատգամավորներս, կտրականապես մերժում և դատապարտում ենք Հիսուս Քրիստոսի «Վերջին ընթրիքը» պատկերող որմնանկարի ծաղրումը, որը դաջված է ճշմարիտ քրիստոնյաների սրտերում և մտքերում և մենք ակնկալում ենք, որ ամբողջ աշխարհի քրիստոնյաների հոգևոր առաջնորդները նման սատանայական վարքագծի կրկնությունը կանխելու համար դատապարտեն համասեռամոլությունը և հայտարարեն իրենց համերաշխությունը աշխարհի քրիստոնյաների հետ, որոնց հավատքն անարգվել է։

Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝  Արա Շահվերդյան
Իրանում ասորի և քաղդեացի քրիստոնյաների պատգամավոր՝ Շարլի Էնվիե Թեքիե
Սպահանի և հարավային իրանահայության պ-ատգամավոր՝ Գեղարդ Մանսուրյան