Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրանի՝ տարածաշրջանային թիվ մեկ ախոյանը` Թուրքիան, երբեք չի հաշտվի Իրանի դերի և հեղինակության բարձրացման հետ

Թուրքիան ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո և ընդհանրապես Գազայի հատվածի ճգնաժամը օգտագործում է բացառապես իր սեփական նպատակների համար, թքած ունենալով արաբ ժողովրդի արցունքների վրա։

Հիմա Թուրքիան կրկին Իսրայելի հետ միասնական մեկ դաշտում է։ Էրդողանը փորձում է ընդամենը թույլ չտալ իսլամական աշխարհի համախմբում Իրանի շուրջը, ինչը Թուրքիայի համար ռեգիոնալ պարտություն կլինի։

Հետևաբար, Թուրքիան, իբր հակաիսրայելական ճակատում ագրեսիվ հռետորաբանություն բանեցնելով, փորձում է սասանել Իրանի դիրքերը և իսլամական աշխարհը համախմբել հենց իր շուրջը։

Այս օրերին ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան մասին թուրքական հեռուստաալիքները կարծես թե շատ ավելի հակաիրավական, քան հակաիսրայելական կեցվածք ունեն, ինչը ունի կոնկրետ պատվիրատու։

Իրանի՝ տարածաշրջանային թիվ մեկ ախոյանը` Թուրքիան, երբեք չի հաշտվի Իրանի դերի և հեղինակության բարձրացման հետ։

Քաղաքագետ Արա Պողոսյան