Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլոր անպատասխան հարցերս քո գիրկն են փնտրում, բոլոր կոտրվածքներս քո սիրով են բուժվում…

03/08/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պապ…

Առաջին ծնունդդ առանց քեզ.  շնորհավոր մեզ, որ քեզ ունեցել ենք, որ աշխարհի լավագույն հայրը, ընկերը, խորհրդատուն, ուսուցիչը, հրամանատարը հենց մեզ է բաժին հասել, ու ամենօրյա ռեժիմով մեզ հետ է եղել…

Տունս, հանգիստս կորցրել եմ, փնտրում եմ քեզ ամեն տեղ, բայց չեմ գտնում հոգիս լցնող ներկայությունդ…

Ծնունդիցդ ընդամենը 3 օր հետո ստացվում է, որ արդեն կես տարի է կյանքը մեզ բաժանել է…

Ե՞րբ ու ո՞նց անցավ այս կես տարին.  չգիտեմ։ Ինչքա՞ն փոխեց ինձ ու բոլորիս այս  կես տարին. չգիտեմ։

Ես 6 ամսում հազիվ սովորեցի սեփական բերանով ասել, որ դու էլ չկաս, չսովորեցի գիտակցել դա, չսովորեցի չհուզվել ամեն վայրկյան, երբ պակասդ զգացի, կամ զգացի, որ քեզ այսինչ բանը դուր կգար, պապ,  անհնար է սովորել չլինելուդ…

Հախվերդյանի «Ես սպասում եմ քեզ, Հայրիկ» երգից մի արտահայտություն է անդադար պտտվում՝ այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր… Քո ուժեղ ձեռքերն են ինձ պահում հիմա  չկոտրվելուց ու չփլվելուց…

Հայր, որը հավերժ բոլորիս թիկունքն եղավ ու բոլորիս ուժ տվեց թե՛ ապրելու, թե/ հավատալու ինքդ քեզ, թե՛ սիրելու այս երկիր-հայրենիքը…

Մի ուրիշ հպարտություն է քեզնից հետո լսել, որ քեզ նման եմ, որ կարողանում եմ խոսքս ճիշտ քեզ պես դասավորել (չնայած ես չեմ հավատում, որ կկարողանամ հասնել քեզ երբևէ)։

Շնորհակալ եմ քեզ, պատկերացումներիս լավագույն հայրը լինելու համար, ով կյանքի բոլոր իրավիճակներում կողքիս ամուր կանգնած էր ու երբեք ձեռքս բաց չէր թողնում…

Շնորհակալ եմ ինձ, որ հասցրել եմ քեզ ճանաչել, քո գինն ու կարևորությունը հասկանալ, երբ դու դեռ կողքիս էիր…

Երբեք այսքան շատ չեմ գրել, երևի քեզ հետ խոսելու բացն է ստիպում գրել, երանի՜ գրկել լիներ քեզ…

Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանն ամբողջ  կյանքիս ընթացքում…

Հ.Գ. Շնորհակալ եմ, որ այս  նկարի մեջ եղած ճամփորդությունն ունեցա հետդ։ Երբ տոմսերս գնում  էի,  ասսաց՝  3 անգամ Իտալիայում եղել եմ,  Հռոմում   չեմ եղել,  ու ես ասեցի՝ էլ ոչինչ մի ասա,  մի օրով Հռոմ ենք գնում.. Անմարդկային շատ սիրում եմ այս օրերը։

Հ.Գ. Բոլոր ճանապարհներս քեզ մոտ են բերում, բոլոր անպատասխան հարցերս քո գիրկն են փնտրում, բոլոր կոտրվածքներս քո սիրով են բուժվում…

Երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի դստեր՝ Ծովինար Գինոսյանի նամակը՝ հոր ծննդյան օրվա առիթով

Այսօր Գագիկ Գինոսյանը կդառնար 58 տարեկան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի՝ տարածաշրջանային թիվ մեկ ախոյանը` Թուրքիան, երբեք չի հաշտվի Իրանի դերի և հեղինակության բարձրացման հետ

Հաջորդ գրառումը

Անժելա Կարինին ուզում է ներողություն խնդրել Իմանե Խելիֆից

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ. շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
Միջազգային

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել. ՌԴ ԱԳՆ

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան փորձում է վերացնել Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները. Հերթական փորձը Լիտվայի պետական արխիվն է. «ՕՐԵՐ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Անժելա Կարինին ուզում է ներողություն խնդրել Իմանե Խելիֆից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական