Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իրանը Ռուսաստանի համար հարվածող և հետախուզող անօդաչու սարքեր է մշակել

Իրանը նոր անօդաչու թռչող սարք է մշակել Ռուսաստանի համար։

Sky News-ը հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը, որը բնութագրվում է որպես «հարվածային  և հետախուզական»,  Shahed-107-ն է՝ հագեցած  ռազմական թիրախների որոնման տեխնոլոգիաներով, ինչպիսիք են բրիտանական և ամերիկյան բազմակի հրթիռային համակարգերը, որոնք օգտագործում են Ուկրաինայի զինված ուժերը:

Sky News-ի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի հետ գործարքն ավելի քան 2 միլիոն դոլար արժե։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և արևմտյան երկրները նախկինում Թեհրանին մեղադրում էին Մոսկվային հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մեջ, որոնք հայտնի են «Շահեդ-131» և «Շահեդ-136» անունով, և դրանք անվանեցին «կամիկաձե», քանի որ դրանք թռչում են դեպի թիրախներ և պայթում: