Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իրանը հաստատել է, որ պատրաստել է Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագիրը

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի դադարեցման համաձայնագրի վերաբերյալ. հայտնում է IRNA-ն։

«Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հաստատման հիման վրա՝ հունիսի 14-ի երեկոյան վերջնականապես մշակվեց Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի (Իսլամաբադի բանակցությունների) ավարտման բանակցությունների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի տեքստը», – ասվում է Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ «պատերազմը և ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, դադարեցվում են անմիջապես և ընդմիշտ։

Ավելին, Իրանի ծովային շրջափակումը դադարեցվում է անհապաղ և ամբողջությամբ», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Հուշագիրը պաշտոնապես կստորագրվի հունիսի 19-ին. հայտնել է նաև Իրանի Ազգային անվտանգության ծառայությունը։