Մեր երկիրը վարում է վճռական քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը և պահպանմանը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, ասվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում։
«Անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ամբողջությամբ փոխեցին Հարավային Կովկասում իրավիճակը։ Այս համատեքստում իրականացվող Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական մասը նրա Նախիջևանի շրջանի հետ և կդառնա նաև Միջին միջանցքի հիմնական հատվածը», – ասվում է հայտարարության մեջ։











