Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

Հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանը որևէ աջակցություն չստացավ այն երկրներից, որոնց համարում է իր դաշնակիցները.  հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մեր բարեկամ որոշ երկրներ պետք է օգնեին 12-օրյա պատերազմի ժամանակ, բայց դա չարեցին», – նշել է Իրանի նախագահը։