Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ղազախստանը կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել. էկոնոմիկայի նախարար

Ղազախստանը կարող է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացել. լրագրողներին հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։

Նրա խոսքով` հայկական տարածքով երթուղին Աստանային ուղիղ մուտք կապահովի դեպի թուրքական նավահանգիստներ։

«Հիմա մենք Ադրբեջանի տարածքով գնում ենք Վրաստան` Սևծովյան նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա դուրս գալ Նախիջևան, այնուհետև անմիջապես Թուրքիա` նրա ծովային նավահանգիստներ»,-նշել է նախարարը։