Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Իրական մեղավորը»․ երթ՝ դեպի կառավարության շենք. Ուղիղ

ՀՅԴ ՀԵՄ-ը Մատենադարանից երթ  է նախաձեռնել դեպի կառավարության շենք։ Հայտարարությա մեջ ասվում է․

«Արցախը 2 շաբաթից ավել գտնվում է ամբողջական շրջափակման մեջ:

Արցախի միջանցքի բացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պահանջով մենք երթ ենք նախաձեռնել դեպի ՀՀ կառավարության շենք:

Չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին Մատենադարանից երթով շարժվում ենք կառավարության շենք` փաստացի իշխանություններից պահանջելու տեր կանգնել Սահմանադրությամբ ամրագրված պարտականություններին:

Միացիր երթին նաև դու´, քո պահանջը ներկայացրու պատասխանատուներին»:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: