Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

Իրանը հարձակվում է Իսրայելի հիվանդանոցների և քաղաքացիական օբյեկտների վրա.  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այս հրապարակումը տարածել է «X» սոցիալական ցանցում։

«Վարչապետի հետ մենք զինված ուժերին հանձնարարել ենք ինտենսիվացնել հարվածները՝ թիրախավորելով Թեհրանում գտնվող ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը՝ Իսրայել պետությանը սպառնացող վտանգները վերացնելու և այաթոլլահի ռեժիմը խաթարելու համար», – ասել է Կացը։