Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելի արտգործնախարարը վաղը Բաքվում կլինի

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը ապրիլի 18-ին կայցելի Ադրբեջան. հայտնում է ադրբեջանական Report-ը՝ հղում անելով Իսրայել-Ադրբեջան «Ազիզ» միջազգային ասոցիացիայի նախագահ Լև Սպիվակին։

Սպասվում է, որ այցի ընթացքում Իսրայելի արտգործնախարարը կմասնակցի Ադրբեջան-Իսրայել միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստին, որը կկայանա ապրիլի 19-ին, Բաքվում, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կունենա երկրի պաշտոնյաների հետ։

Ադրբեջանից հետո Էլի Քոհենը կայցելի Թուրքմենստան, որտեղ ապրիլի 20-ին տեղի կունենա Իսրայելի դեսպանատան բացումը։