Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելը ոչնչացրել է Հալեպի օդնավակայանը

Հալեպի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ ոչնչացվել է Իսրայելի հարվածներից հետո. հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23:35-ի սահմաններում,  Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին՝ պատճառելով մեծ կորուստներ և շարքից հանելով նավահանգիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ դեպքի վայրից մի ականատես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ այս օդային նավահանգստի տարածքում ուժեղ պայթյուններ են լսվել, նրա խոսքով՝ պատճառը օդանավակայանի թռիչքուղու վրա երկու հրթիռի արձակումն է։

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Սիրիայի վրա հարձակումը հիմնավորել է որպես Արաբական Հանրապետության տարածքից արձակված երկու հրթիռների պատասխան։