Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելը նորից է հարվածել Լիբանանին. զոհերի թիվը հասել է 274-ի

Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դիրքերին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 274-ի, 1024 մարդ վիրավորվել է։

Այսօր առավոտյան Լիբանանում հարվածներ են հասցվել Հեզբոլլահի 800 թիրախներին. հայտնել է իսրայելական բանակը։

Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Հեզբոլլահի թիրախներին, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում։